National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.09.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը
Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Ծառայել է խորհրդային բանակում:

1990-1991 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:

1991-1995 թթ. աշխատել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:

1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:

1995-1996 թթ. եղել է Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:

1996-1998 թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ:

1998-2000 թթ. եղել է ՀՀ Արարատի մարզի մարզպետ:

2000-2001 թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:

2001-2002 թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2002-2005 թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:

2005-2007 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:

2007-2008 թթ. եղել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2008 թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2008 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

2008 թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդների անդամ է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ է:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am